Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է գրավված Աֆրինն ականազերծելու մտադրության մասին

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է գրավված Աֆրինն ականազերծելու մտադրության մասին

Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են Սիրիայի Աֆրին քաղաքում ականների և պայթուցիկ սարքավորումների վնասազերծման գործողություն։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ։

«Աֆրին քաղաքը հսկողության տակ է առնվել։ Շարունակվում են ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի որոնման և վնասազերծման աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Աֆրին քաղաքի գրավման մասի ավելի վաղ մարտի 18-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում