Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ում Սկրիպալի թունավորման միջոցներ չկան

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ում Սկրիպալի թունավորման միջոցներ չկան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել է զանգվածային լրատվամիջոցներից՝ նշելով, որ ՌԴ-ն նման թունավոր միջոցներ չունի: Նա հավելել է, որ Մոսկվան, ի տարբերություն արեւմտյան գործընկերների, քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Առաջին բանը, որ մտքովդ անցնում է, այն է, որ եթե դա մարտական թունավոր նյութ լիներ, մարդիկ կմեռնեին տեղում»,- հայտարարել է նա լրագրողներին իր նախընտրական շտաբում: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման գործի հետաքննությանը եւ պատրաստ է բոլոր հարցերի համատեղ քննարկմանը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ աշխատանքի, «ցանկացած հարցերի քննարկման եւ ցանկացած դժվարությունների հաղթահարման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում