Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար

Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մարտի 18-ին բացվեց «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին այս տարի հերթական անգամ մասնակցում է Հայաստանը՝ ներկայացնելով 20 գինեգործական ընկերություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ում Հայաստանի տաղավարում ընկերությունները ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը, քննարկվեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայնորեն սպառման նպատակով անհրաժեշտ քայլերը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում