Հայաստանում ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումից հետո Լեհաստանն արագացված ընթացակարգով կվավերացնի այն

Հայաստանում ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումից հետո Լեհաստանն արագացված ընթացակարգով կվավերացնի այն

Լեհաստանը կփորձի հնարավորինս արագացված ընթացակարգով վավերացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, երբ այն կվավերացնի Հայաստանի խորհրդարանը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին:

«Մեր քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո Լեհաստանը հնարավորինս արագացված ընթացակարգով կփորձի վավերացնել այն, ինչպես նաև կմիջնորդի, որպեսզի այդ գործընթացն արագացվի նաև ԵՄ անդամ երկրներում»,- նշեց Ռոցկին:

Նա հավելեց, որ, հաշվի առնելով Լեհաստանի փորձը, այդ գործընթացը երկարատև կլինի, սակայն շեշտեց, որ դրականն ու հուսադրողն այն է, որ սկսվելու են կոնկրետ գործողություններ փոքր քայլերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում