ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել Արևելյան գործընկերության ծրագիրը

ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել Արևելյան գործընկերության ծրագիրը

Եվրոպական Միությունը կարող է ընդլայնել Արևելյան գործընկերության ծրագիրը և այն ավելի մեծ ծրագրի մեջ ներառել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին:

«Իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն` Բրյուսելը ցանկանում է Արևելյան գործընկերության ծրագիրն ընդլայնել, ներառել ավելի մեծ ծրագրի մեջ և ֆինանսավորել այն»,- ասաց Ռոցկին:

Նա այլ մանրամասներ չհայտնեց. միայն խոստացավ համապատասխան մարմիններից ավելի թարմ տեղեկություններ հայթայթել և փոխանցել հայկական կողմին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում