Քաղաքապետի տեղակալը «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը գունավոր ներկայացված է համարում

Քաղաքապետի տեղակալը «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը գունավոր ներկայացված է համարում

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հերքում է իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը: «Իրականությունն այլ է, իսկ դուք շատ ոգեւորված եւ շատ գունավոր եք ներկայացնում»,-լրագրողներին դիմելով՝ ասաց նա:

Դավիթ Օհանյանի պնդմամբ` ինքն ուղղակի փորձել է կանխել վտանգը: «Ես նման կին չեմ տեսել: Ես տեսել եմ մարդ, ով իր չափերից դուրս է եկել եւ անհավասարակշիռ վիճակում փորձել է գործողություն իրականացնել, եւ մենք փորձել ենք ընդամենը կանխել դրանք»,-նշեց նա, հավելելով, որ իր արարքը բռնություն չի համարում:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները մեղադրեցին ավագանու ՀՀԿ-կան մի քանի անդամների` իրենց բռնության ենթարկելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում