ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը հերքեց իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը

ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը հերքեց իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Էդմոն Կիրակոսյանը հերքում է իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը: ««Երկիր ծիրանի» խմբակցության հայտարարությունները սուտ են: Նրանց գործողությունները կրում են սադրիչ բնույթ: Հարցաքննություն է ընթացել, բացատրություն արդեն տվել ենք եւ ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում»,- Երեւանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում մասին ասաց Կիրակոսյանը՝ հավելելով որ կողմ չէ բռնությանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու է Կիրակոսյանն ապտակել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին, ՀՀԿ-ական անդամը պատասխանեց, որ դա նրանց գործողությունների տրամաբանական շարունակությունն էր:

Էդմոն Կիրակոսյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու նիստին օրակարգում ընդգրկված հարցերին, նշեց, որ «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից առաջ քաշված Վազգեն Սարգսյանի փողոցն անվանափոխելու առաջարկը դավաճանություն է: «Վազգեն Սարգսյանը մեր նորoրյա պատմության ամենապայծառ դեմքերից մեկն է: Նա ՀՀ ազգային հերոս է եւ նման նախաձեռնությունները ես որակում եմ ավելի քան դավաճանություն»,-հավելեց նա:

«Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ հանրապետական Էդմոն Կիրակոսյանը սեռական բռնության է ենթարկել իրեն, ինչից հետո ինքն` ի պատասխան, ապտակել է Կիրակոսյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում