Արցախի ՊԲ-ն ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել

Արցախի ՊԲ-ն ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում մարտի 19-ի ժամը 18:30-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում