«Ժամանակ». Նախագահը առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել

«Ժամանակ». Նախագահը առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները»:

«Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ՀՀ նախագահը, կառավարությունը, վարչապետը, ԱԳՆ-ն, գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները: Կատարվող փոփոխությունից հետո նախագահը առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի ասյօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում