«Հրապարակ». «Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ

«Հրապարակ». «Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ

«Հրապարակ»-ը գրում է, որ դեռևս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար: Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի Մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով:

Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանել է, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ ետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ։ Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է․ «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում