«Իրատես». Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմադիրների չմիավորման պատճառները տարբեր են, դրանցից որևէ մեկն արդարացված չէ

«Իրատես». Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմադիրների չմիավորման պատճառները տարբեր են, դրանցից որևէ մեկն արդարացված չէ

«Ընդդիմադիրների մի հատված կա, որ սպասում է, թե ժողովուրդն ինչպես պետք է արձագանքի, հետո միանա գործողություններին, ընդդիմադիրների մի հատվածն էլ անունով է միայն ընդդիմադիր, իշխանությունների դրածոն է, կան ընդդիմադիրներ էլ, որ փորձում են իրենց նեղկուսակցական շահերն առաջ տանել, և եթե քաղաքացիների ակտիվությունը մեծանա, գուցե իրենք էլ մասնակցեն հանրահավաքներին: Ի միջի այլոց, իշխանությունից էլ կմասնակցեն հանրահավաքներին, եթե զգան, որ իրավիճակ է փոխվում, և այս իշխանության դեմ պայքարի հնարավորություն կա: Ընդդիմադիրների չմիավորման պատճառները տարբեր են, բայց դրանցից որևէ մեկը արդարացված չէ»,- «Իրատես» թերթի հետ զրույցում, ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորման ու միասնաբար մեկ նպատակի համար պայքարելու վերաբերյալ հարցին:

«Ժառանգության» ղեկավարը նշել է, որ իրենք միշտ միասնական պայքարի կողմնակից են եղել, ու չի եղել մի գործընթաց, որտեղ միասնականություն չլիներ «Ժառանգության» պատճառով:

«Մենք միշտ փորձել ենք մերան լինել: …Ընդամենը սկզբունքային մեկ պատճառ ունենք` մեր պայքարը բարեփոխումների համար է»:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում