Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում մարտի 19-21-ը գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվիրակության կազմում են 27 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով շուրջ 50 պետական-քաղաքական գործիչներ: Պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մարտի 20-ին Երեւանում անցկացնելու Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստ

Հետևեք մեզ նաև Telegram-ում