Հրայր Թովմասյանը վստահ է, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՍԴ դիմելության մակարդակը կբարձրանա

Հրայր Թովմասյանը վստահ է, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՍԴ դիմելության մակարդակը կբարձրանա

Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարան դիմելիության մակարդակը բարձրանալու է: Ազգային ժողովում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկմանը, պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, Հրայր Թովմասյանը նշեց, որ կա նաև հետաքրքիր միջազգային պրակտիկա:

«Նույնական սուբյեկտների առկայության պարագայում մենք տեսնում ենք դիմելիության շատ ավելի մեծ աստիճան: Մյուս սուբյեկտների պարագայում դիմելիության հնարավորություններն ընդարձակելու կամ չընդարձակելու վերաբերյալ մեկնաբանություններից ես այս պահին ձեռնպահ կմնամ, որովհետև Ազգային ժողովն է այն սուբյեկտը, որ կարող է նման բան նախաձեռնել: Կարծում եմ, որ հիմա տեղին չէ, որ ես դրա մասին խոսեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թովմասյանը:

Նա հավելեց, որ խնդիր ունեն նաև դատավորների կողմից քիչ դիմելու առումով: «Եթե մենք նայենք Գերմանիայի օրինակը, այնտեղ Սահմանադրական դատարան դիմողների 50-60 տոկոսը հենց դատավորներն են: Ես վստահ եմ, որ դատական իշխանության կենտրոնաձիգ համակարգից հավասարակշռված համակարգի անցման արդյունքում մեզ մոտ այս տոկոսը մեծանալու է: Որքա՞ն… Չեմ կարող ասել, սակայն որ դա լինելու է, վստահ եմ»,- ընդգծեց ՍԴ նախագահի թեկնածուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում