Գերմանիայում թուրքական կառույցների վրա ընթացիկ տարում 37 հարձակում է իրականացվել

Գերմանիայում թուրքական կառույցների վրա ընթացիկ տարում 37 հարձակում է իրականացվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` 2018 թվականի ընթացքում Գերմանիայում գտնվող թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:

Հարձակումները մեծամասամբ կապված են եղել Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների փաստի հետ:

Գերմանիայի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ թուրքական մզկիթների, մշակութային կառույցների, ռեստորանների վրա հարձակում են իրականացրել քրդական կամ քրդամետ խմբերը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ տարվա ընթացքում հնարավոր է, որ թուրքական կառույցների վրա հարձակումներն ավելանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում