Սարկոզին կալանքի տակ Է վերցվել ցուցմունքներ տալու համար. Reuters

Սարկոզին կալանքի տակ Է վերցվել ցուցմունքներ տալու համար. Reuters

Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կալանքի տակ Է վերցրել 2007 թվականի ընտրություններում նրա նախընտրական արշավի ենթադրվող անօրինական ֆինանսավորման հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով հետաքննութանը մոտ կանգնած աղբյուրի:

Միեւնույն ժամանակ Le Monde թերթը, վկայակոչելով սեփական տեղեկատվությունը, հայտնել Է, որ քաղաքական գործիչը «կալանքի տակ Է վերցված Նանտերի դատական ոստիկանության հարկաբաժնում, ուր նրան կանչել Էին Լիբիայի կողմից 2007 թվականի իր նախագահական ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման հետաքննության շրջանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում