Սերժ Սարգսյանը իր անձնական հավակնությունները միշտ ցածր է դասել պետության շահից

Սերժ Սարգսյանը իր անձնական հավակնությունները միշտ ցածր է դասել պետության շահից

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ով իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որում նա չի բացառել վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանն այսօր էլ վարչապետ դառնալու հավակնություններ չունի, սակայն հավելեց, որ իրողությունները փոխվել են: «Վերջնական որոշում դեռ չունենք, սակայն մեր որոշումը կբխի այն գործչի առաջադրմամբ, որը լավագույնս կարող է Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորություններն իրականացնել», – ընդգծեց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիները մինչև 2022թ. կառավարություն ձևավորելու մանդատ տվել են ՀՀԿ-ին՝ հավելելով, որ առաջիկայում կառավարության ձևավորման գործընթացը կեղծիք ներկայացնելու ընդդիմության բոլոր փորձերը կեղծ քաղաքական օրակարգ են:

ՀՀ ԱԺ փոխնախագահը չցանկացավ մեկնաբանել «Ելք» դաշինքում առկա տարաձայնությունները: Նրա խոսքով՝ եթե խոսի դրա մասին, կլինեն կարծիքներ, թե ինքը չարախնդում է: ԱԺ փոխնախագահն ասաց, որ երկրում ավելի կարևոր գործեր կան, քան «Ելք»-ի օրակարգի մասին խոսելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում