Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում որևէ արտառոց խնդիր չի տեսնում

Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում որևէ արտառոց խնդիր չի տեսնում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում չի տեսնում որևէ արտառոց խնդիր, որին կարելի է անդրադառնալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը խուսափեց հստակ պատասխան տալ «Ելք» դաշինքի հնարավոր պառակտման վերաբերյալ հարցին: «Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել, որը մեկնաբանելու կարիք ունի: Չեմ տեսնում որևէ խնդիր, որին պետք է անդրադառնալ»,- ասաց Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Ելք» դաշինքի անդամ մյուս քաղաքական ուժերի` «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ապագա կառավարության կազմի ձևավորման դեմ պայքարի ճանապարհային քարտեզ, որի վերաբերյալ դաշինքում երկար ժամանակ քննարկումներ էին ընթանում: «Ելք»-ում ընթացող քննարկումներին զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դաշինքից անկախ, Երևանի քաղաքապետարանին իրազեկել էր ապրիլի 1-ին և 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Մարտի 19-ին «Ելք» խմբակցության նիստից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշինքում իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ կոնսենսուս չի կայացել, և որոշել են, որ քաղաքական ուժերը կարող են առանձին որոշումներ կայացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում