AM | RU
USD
EUR
RUB

Ավստրիայի նախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

 
 

ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն։

Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասված է․

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը Ավստրիայի համար կարևոր գործընկեր է: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անցած 25 տարվա ընթացքում թե՛ երկկողմ. թե՛ բազմակողմ մակարդակով մեր երկրների միջև հարաբերությունները բավականին դրական զարգացում են ապրել:

Ավստրիան մշտապես հանդես է եկել Եվրամիության եւ Հայաստանի միջև համագործակցության խորացման օգտին, ես ողջունել եմ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Այս տարվա երկրորդ կեսին ԵՄ-ի խորհրդում Ավստրիայի նախագահության ընթացքում մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այդ գործընկերությունն էլ ավելի խորանա»:

Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ով իր շնորհավորական ուղերձում նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում եւ բեղուն համագործակցությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նաեւ ողջունել է 2018թ-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երեւանում՝ նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծապես շահագրգռված է համատեղ գործունեության միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ այդ կարեւոր իրադարձությանը:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի խորհրդի անդամ դեսպան Քամերոն Մունթերը, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հասարակական, քաղաքական գործիչներ, մշակույթի, արվեստի ներկայացուցիչներ:

Լրահոս
Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan