AM | RU
USD
EUR
RUB

Մուլտհերոսների ու երեխաների ընկերությունն իրական դարձնող տիկին Ալինան

 
 

Մանկության «փափուկ վկաները»

«Գտնված երազ», «Դե սպասիր», «Չեբուրաշկան և Կոկորդիլոս Գենան», «Մաշան և Արջը» ու այլ սիրված մուլտֆիլմերի հերոսները տիկին Ալինայենց տանը ծնվում, բայց այնտեղ կարճ ժամանակ են ապրում։ Փափուկ ու գունեղ խաղալիքներն անմիջապես գտնում են իրենց փոքրիկ տերերին ու՝ ոչ միայն։ Ալինա Գանջալյանի հեղինակած հերոսները երբեմն նաև չափահասների հետ են ընկերանում. «Մի անգամ մի տարեց կին, խաղալիքների մեջ նկատելով «Դե սպասիր»-ի հերոսներին, այնպես ոգևորվեց, որ չեմ կարող բացատրել։ Անմիջապես գնեց գայլն ու նապաստակը և ուրախ-ուրախ հեռացավ։ Սիրած մուլտֆիլմի հերոսները նրա մոտ մանկության հուշեր էին արթնացրել։ Ու դա միակ դեպքը չէր, որ իմ խաղալիքները գնում են մեծահասակները։ Մեկ ուրիշ անգամ էլ մի ռուս կին է «Դե սպասիր»-ի հերոսներին գնել ու էլի ոչ թե երեխայի, այլ հենց իր համար»,-դիմացինին հաճույք պատճառելու առիթների մասին մեծ բավականությամբ է պատմում տիկին Ալինան։

Փոքրիկ բիզնեսի վերածված նախասիրության հիմքերը Ալինա Գանջալյանի մոտ դրվել են դեռևս 40 տարի առաջ։ Իր ու բարեկամների համար հագուստ, տան ինտերիերի պարագաներ էր գործում և նվիրում։ Հոգեկան բավարարվածություն պատճառող զբաղմունքը երկու տարի առաջ, կարելի է ասել, ակամայից, վերաճեց փոքրիկ բիզնեսի. «2016թ. քանի որ կապիկի տարի էր, որոշեցի կապիկ գործել ու բարեկամներիս նվիրել։ Այդպես էլ արեցի ու մինչև Նոր տարի համարյա բոլոր բարեկամներիս համար գործեցի։ Հենց այդ ժամանակ էլ ծագեց միտքը՝ իսկ ինչո՞ւ նաև վաճառքի համար չգործել։ Սկսեցի խաղալիքներ գործել մուլտֆիլմերի հերոսների, կենդանիների կերպարներով»։ Սեփական ձեռքի գործերը մարդկանց ներկայացնելու համար անուն էր պետք մտածել, բայց դրա համար երկար ժամանակ չի պահանջվել։ Երեխաներին ուրախություն պատճառող խաղալիքները հեղինակի մանկության հետ անմիջական կապի մեջ մտան։ Բրենդի համար ընտրվեց «Ալյոնկա» անունը. այդպես տիկին Ալինային մանուկ ժամանակ էին կոչում։

Տնտեսագետ-ինժեների մասանագիտությունն Ալինա Գանջալյանին շատ է օգնել թե´ փոքրիկ բիզնեսը ճիշտ կառավարելու, թե´ կրկնակի պատասխանատվություն պահանջող հաճախորդների՝ փոքրիկների համար անվտանգ ապրանք արտադրելու գործում։ «Թելի ընտրությունը շատ կարևոր է։ Քանի որ հիմնականում երեխաների համար են նախատեսված իմ գործերը, ուստի պետք է թելը, որով խաղալիքի արտաքին մասն եմ գործում, մաքուր, անվնաս թել լինի, չգունաթափվի։ Դրա համար էլ բացառապես բարձրորակ ակրլիլով են աշխատում, միջուկն է սինտիպոնից եմ սարքում։ Տիկնիկների ու կենդանիների դեմքի մասերը կա´մ կարում, կա´մ էլ գործում եմ՝ նայած, թե հաճախորդն ինչպես է ուզում, սոսնձով ոչ մի բան չեմ կպցնում»,-աշխատանքի հիմնական սկզբունքները մանրամասնորեն ներկայացնում է տիկին Ալինան։ Նույնքան մանրակրկտորեն ծախսի ու շահույթի մատյաններն է վարում։ Մեծ թե փոքր՝ բիզնեսը թափթփված վիճակ չի սիրում. ամեն ինչ նպատակային պետք է արվի։

Ցուցահանդեսից սկսված բարեկամությունը

Տիկին Ալինայի հեղինակած գործերն առաջին քննությունը հանձնել են «Այբ» դպրոցում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։ Փափուկ խաղալիքների տաղավարի առաջացրած մեծ հետաքրքրությունը ոգևորեց նրան, ու խաղալիքների տեսականին կարճ ժամանակահատվածում 35-ից հասավ 120-ի։ Ոչ միայն սեփական նախընտրությամբ, այլև պատվիրատուների պատվերներով է աշխատում մեր զրուցակիցը։ Ով ինչ չափի ու ինչ գույնի խաղալիք ուզում է, Ալինա Գանջալյանը ստեղծում է։

Նրա հեղինակած գործերից շատերը երեխաների անբաժան ընկերներն են դառնում, երբեմն էլ՝ ինքը՝ տիկին Ալինան է երջանկություն ունենում դրան ականատես լինել. «Անցած տարի «Երազ» մանկական կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ թոռան հետ տաղավարիս մոտեցավ մի պապիկ։ Մոտ քառասուն տեսակ խաղալիքների միջից փոքրիկն անմիջապես մատիկով ցույց տվեց մեծ կանաչ գորտը։ Պապը թոռան համար գնեց այն։ Մի քանի ամից անց նորից տեսա այդ երեխային՝ այս անգամ հոր հետ, ու այնպիսի հաճելի զգացողություն ունեցա, երբ տեսա, թե նա ինչպես էր ապուր գրկել այն նույն կանաչ գորտը…»։

Ցուցահանդեսներում հետաքրքիր ու հաճելի դեպքեր շատ են լինում, հիմնական վաճառքը ևս այդ ժամանակ է լինում։ «Երևան Մոլ»-ի իր տաղավարում պակաս հետաքրքիր գործեր չեն ներկայացված, հետաքրքրվողներն էլ քիչ չեն լինում, միայն թե ցանկացողների մի մասի ցածր վճարունակությունը թույլ չի տալիս ձեռք բերել նախընտրած ձեռքի աշխատանքը։ Ըստ այդմ՝ որոշ խաղալիքներ տիկին Ալինան նախատեսածից ցածր գնով է վաճառում։ Նման դեպքերում, թերևս, ամենամեծ մխիթարությունը սիրած մուլտֆիլմի հերոսին գրկած շողացող աչքերով մանուկն է լինում…

Լիլիթ ՊՈՂՈՍՅՍՆ

Լրահոս
«Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպանդ Վարդենիսում «Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կլինի 11 «Հրապարակ». ««Իմ քայլի» անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ «Ժամանակ». Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 19 Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan