Դավիթ Հարությունյանն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացող աշխատանքների ընթացքը

Դավիթ Հարությունյանն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացող աշխատանքների ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին:

Մասնավորապես, հյուրերի խնդրանքով Դավիթ Հարությունյանը նախանշել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության թիրախային ոլորտները և ընդգծել, որ նոր ռազմավարությունը 2015-2018 թվականի փաստաթղթի էվոլյուցիոն շարունակությունն է լինելու: Այդ համատեքստում նախարարը կարևորել է օրենսդրական մակարդակում իրականացված աշխատանքները՝ դրանցից առանձնացնելով ապօրինի հարստացման քրեականացումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն ու Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը և վերջինիս նոր գործիքակազմով օժտելը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում