AM | RU
USD
EUR
RUB

Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի մրցանակի առաջին փուլին 9 երիտասարդ է մասնակցել

 
 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 20-ին տեղի ունեցավ գործիքային կատարման անվանակարգում Նախագահի 2017 թվականի՝ երիտասարդական մրցանակի համար անցկացվող մրցույթի առաջին փուլը: Ծրագրի համակարգման և կազմակերպչական աշխատանքները կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «Պողոսյան» հիմնադրամի (Բելգիա-Շվեյցարիա) ֆինանսավորմամբ: 

Տանը միշտ է փողային գործիք հնչել, ավագ եղբայրը սաքսոֆոնահար է, Դանիելին էլ փոքրուց գրավել է շեփորը: Կոնսերվատորիայի առաջին կուրսում է սովորում: 18-ամյա երիտասարդը անցած տարվա նոյեմբերին է հաղթել Շեփորահարների միջազգային 9-րդ մրցույթում, որն անցկացվել է Բուլղարիայում: Հիմա պայքարում է Նախագահի 2017 թվականի՝ գործիքային կատարման անվանակարգի երիտասարդական մրցանակի համար: «Այս մրցույթը հիանալի հնարավորություն է նոր փորձ, ծանոթություններ ձեռք բերելու, և, իհարկե, հմտությունն ավելացնելու համար», - նշում է երիտասարդ շեփորահարը:

Դանիել Մելքոնյանը Նախագահի 2017 թվականի՝ գործիքային կատարման անվանակարգի երիտասարդական մրցանակի համար անցկացվող մրցույթի առաջին փուլի 9 մասնակիցներից է:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանի խոսքերով` նմանատիպ ծրագրերի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի հայտնաբերել ու հանրությանը ճանաչելի դարձնել տաղանդավոր հայ երիտասարդներին, որոնք վստահաբար կդառնան մեր մշակույթի դեսպաններն աշխարհում:

Մրցանակը շնորհվում է 2005 թվականից: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են երգեցողության ու գործիքային կատարման անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Հաղթողները ստանում են վկայագիր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մրցույթն անցկացվում է մարտի 20-31-ը, երկու փուլով. առաջինը` ընտրական, երկրորդը (եզրափակիչը)` ունկնդրում-համերգ: Գործիքային կատարում անվանակարգում մրցույթի երկրորդ` եզրափակիչ փուլը կկայանա մարտի 23-ին, ժամ-ը` 11:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Լրահոս
Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan