Ձեր ուրախությունը մեր ուրախությունն է. Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առիթով

Ձեր ուրախությունը մեր ուրախությունն է. Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առիթով

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ Հանրապետության Նախագահի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նախագահ Սարգսյանը մաղթել է երջանկություն, բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:

«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում