ԱՄՆ պետդեպը հերքել է Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը

ԱՄՆ պետդեպը հերքել է Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մարտի 20-ին հայտարարություն էր ասել այն մասին, թե ԱՄՆ հետ համաձայնության են եկել ամերիկյան զորքերի՝ Մանբիջից հետ քաշվելու հարցում և այժմ սպասում են դրա իրականացմանը:

Այս հայտարարության մասին հարցին ի պատասխան Նոյերթն ասել է. «Դա շատ զվարճալի է, քանի որ այդ մասին որևէ համաձայնություն չի եղել»:

Ավելի վաղ այս մասին հայտարարություն էր արել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ ասելով, որ իրենք հետ չեն քաշվելու Մանբիջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում