Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարեւորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում