Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է անպարտելի մնալ Եվրոպայի անհատական առաջնությունում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Բաթումում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից իրենց պարտիաները շահեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը (ով հաղթեց Հրանտ Մելքումյանին), Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արտավազդ Հայրապետյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Արշակ Մելքոնյանը և Հայկ Երիցյանը:

Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը միակ շախմատիստն է, ով 4 հնարավորից հավաքել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցներից 138-ը գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն է: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում