Նախագահը միջազգային պայմանագրերը կհաստատի, կկասեցնի կամ կդադարեցնի միայն կառավարության առաջարկի հիման վրա

Նախագահը միջազգային պայմանագրերը կհաստատի, կկասեցնի կամ կդադարեցնի միայն կառավարության առաջարկի հիման վրա

Հայաստանի նախագահն այսուհետև միջազգային պայմանագրերը կկարողանա հաստատել, կասեցնել կամ դադարեցնել միայն կառավարության առաջարկի հիման վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 9 պատգամավոր:

Օրենքի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով և ունի երկու հիմնական ուղղվածություն: Առաջին ուղղվածությունը հենց համապատասխանեցումն է Սահմանադրությանը, երկրորդը՝ միջազգային իրավապայմանագրային հարաբերություններում ձեռք բերած փորձի հիման վրա կնքման ընթացակարգերի բարելավումն է:

Ազգային ժողովի կողմից ընդունված միջազգային պայմանագրի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումն այսուհետև լինելու է օրենքով, իսկ նախկինում դա տեղի էր ունենում Ազգային ժողովի որոշմամբ: Նախագահի կողմից միջազգային պայմանագրի հաստատումը, կասեցումը կամ դադարեցումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա:

Սահմանվել է կարգավորում վերպետական միջազգային կազմակերպություններին հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, փոփոխման, կասեցման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում