Աշոտ Ղուլյանը ֆրանսերենի տարածումն Արցախում առաջնահերություն է համարում

Աշոտ Ղուլյանը ֆրանսերենի տարածումն Արցախում առաջնահերություն է համարում

«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը մարտի 21-ին նիստ է գումարել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ֆրանկաֆոնիայի միջազգային օրվա առթիվ և նշել, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում են: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը լուրջ հեռանկարներ ունի և առկա ռեսուրսները թույլ են տալիս հումանիտար ու մշակութային ոլորտներին զուգահեռ փորձի փոխանակում կատարել նաև տնտեսության և տեղական ինքնակառավարման բնագավառներում: Որպես հաջողված օրինակ նշվել է վերջերս Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակության այցն ու քույր քաղաք Ասկերանի հետ կապերի խորացման ցանկությունը՝ հստակ օրակարգով:

Այնուհետև բարեկամության շրջանակի անդամները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, տարվա կտրվածքով սպասվող միջոցառումների և դրանց նախապատրաստության հարցերի շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում