ԱԺ-ն քննարկում է Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդումը

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդումը

Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանական «Ելք» խմբակցության հարցապնդումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ» ընկերությունների վերջին 10 տարիների գործունեության վերաբերյալ: «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

«Մենք ներկայացրել ենք տեղեկատվություն երկու ընկերությունների վերջին 10 տարիների ֆինանսատնտեսական գործունեության և արտադրական ծավալների վերաբերյալ: Ներկայացրել ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գնված բնական գազի ծավալները վերջին 10 տարիների ընթացքում, ընկերություն մուտք գործած բնական գազի ծավալները, կորուստների մասին համապատասխան տեղեկատվություն: Ներկայացրել ենք նաև Իրանից բնական գազի ներկրման ծավալները, ընկերության ծախսերը, գազի սակագները»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աշոտ Մանուկյանը:

Նա հավելեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով ևս տրվել են նույն հարցերի պատասխանները: «Հնարավորինս տրված են բոլոր ցուցանիշները, միայն պետք է ուղղակի ֆիքսենք, որ 2017 թ. ցուցանիշները բերված են օպերատիվ տվյալներով, որովհետև անցած տարվա տվյալները վերջնական կամփոփվեն 2018թ. ապրիլին, սակայն օպերատիվ տվյալները վերջնական տվյալներից շատ շեղումներ չեն տա»,- եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում