Թուրքմենական գազի գինը մեզ համար մրցունակ չէ. Աշոտ Մանուկյանը՝ Թուրքմենստանից գազ ներկրելու մասին

Թուրքմենական գազի գինը մեզ համար մրցունակ չէ. Աշոտ Մանուկյանը՝ Թուրքմենստանից գազ ներկրելու մասին

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշում է, որ Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու վերաբերյալ քննարկումները միշտ էլ եղել են, և այսօր էլ կան նման քննարկումներ: Նախարարը, սակայն, արձանագրում է, որ այս պահին այդ հարցում որևէ տեղաշարժ չկա:

«Տեղաշարժ չկա, որովհետև մեզ առաջարկվող գները մրցունակ չեն մեր կողմից ստացվող գազի գնի հետ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե, փաստորեն, կարելի է ֆիքսել, որ Ռուսաստանից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է, և դրանից ավելի մրցունակ առաջարկ Հայաստանը չի ստացել: «Այո, պարոն Շարմազանով, շատ ճիշտ հասկացաք»,– արձագանքեց նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում