AM | RU
USD
EUR
RUB

Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս գտնվող երկիր է համարում

 
 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանը դիտարկում է մի երկիր, որը քաղաքականությունը վարում է 21-րդ դարի քաղաքակրթական նորմերից իրեն դուրս դնելով: «Ադրբեջանում մարդասպանությունը կամ զուտ հայի սպանությունը, նախ եւ առաջ, հերոսացվում է, ինչը բնորոշ է նացիստական պետությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանական մանկապարտեզում հայատյացություն սերմանող դաստիարակչուհու դասի տեսանյութին, Ալավերդյանն ասաց, որ նման քաղաքականություն այդ երկիրը միշտ է վարել եւ ողջունեց Արցախի կողմից արված պատասխան տեսանյութը: «Մենք պետք է մեր քաղաքականությունը համապատասխանեցնենք այս ագրեսիվ մարդատյաց քաղաքականությանը եւ սթափ վերաբերվենք այդ ամենին»,-նշեց բանախոսը:

Լարիսա Ալավերդյանը փաստեց. միջազգային հարթակներ կան, որտեղ այլատյացությունը, դաժանությունը, խոշտանգումները հստակ քննադատվում են նաեւ պետական մակարդակում: Նա, անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմին, հավելեց, որ այն այդպես էլ համարժեք պատասխան չգտավ: «Հայաստանն այդպես էլ չդիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարտի սկզբին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական մանկապարտեզում երեխաներին սովորեցնում են, որ հայերն իրենց թշնամիներն են։

Արցախի ՄԻՊ-ը պատասխան տեսանյութ է հրապարակել, որտեղ Ստեփանակերտի մանկապարտեզի երեխաներն ասում են, որ իրենց թշնամիները մուլտֆիլմի հերոսներն են:

Տեսանյութի վերջում երեխաները ուղերձով դիմում են ադրբեջանցի տղային՝ Յունիսին, ով հայերին իր թշնամին էր համարում. «Յունիս, դու իմ թշնամին չես, ես քո թշնամին չեմ»,-ասել են արցախցի փոքրիկները:

Լրահոս
Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan