AM | RU
USD
EUR
RUB

Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չի համարում

 
 
 

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չի համարում: Նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի ատոմակայանը ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելու դեպքում: Որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո մասնագետները կարող են որոշել, թե որքան կյանք կարող է ունենալ և որքան ժամանակ կարող է շահագործվել երկրորդ էներգաբլոկը: Կառուցել նոր էներգաբլոկ, երբ ունենք գործող էներգաբլոկ, որը կարելի է անվտանգ և անխափան շահագործել ևս որոշակի ժամանակահատված, այս պահին նպատակահարմար չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

Նախարարն ընդգծեց, որ միջուկային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են: Նրա խոսքով՝ եթե 5 տարի առաջ այլընտրանք կար ընդամենը երկու տեխնոլոգիաների միջև, ապա այսօր առնվազն 5 այլընտրանք կա, որոնցից յուրաքանչյուրը կիրառելի է մեր համակարգում, դրանցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է, շատ ավելի անվտանգ է, ավելի հուսալի է: «Հետևաբար, կառավարության որոշումը եղել է պարզ՝ գործող էներգաբլոկը շահագործել այնքան, որքան ռեսուրս այն ունի անվտանգ շահագործման համար, իսկ շահագործման ժամկետը որոշելուց հետո նոր քննարկել, թե երբ կկառուցենք նոր էներգաբլոկը և ինչ տեխնոլոգիայով»,- եզրափակեց նախարարը:

Լրահոս
Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «ԼՈՒՅՍ» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպություն Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրողը բռնության է ենթարկվել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան մտահոգված է ներհայաստանյան իրադարձությունների կապակցությամբ Լարված իրավիճակ է Մաշտոց-Պուշկին խաչմերուկում Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն. արդարադատության նախարարություն ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն. արդարադատության նախարարություն Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին Մահացել է նշանավոր քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է Ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանությունը հայտարարում է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանի կոչին և կրկնում ավելի վաղ հնչեցրած նախապայմանները Կոտայքի մարզում բողոքի ակցիաներ չկան. մարզը բնականոն ռիթմի մեջ է ՄԻՊ-ը Երևանում հավաքի մասնակիցներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի ՊՆ-ն հորդորել է Երևանում հավաքի կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. բոլոր մասնակիցներին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԱԻՆ աշխատակիցները հրդեհային անվտանգության թերություններ են հայտնաբերել «Երևան սիթի» առևտրի կենտրոնում Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. պահանջը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Երևանում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. 3 անձ ձերբակալվել է Փաշինյանին և նրա կողմնակիցները երթ են իրականացնում Նոր Նորքում. Իրավիճակը լարված է Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan