Հայաստանն Իրանի և Թուրքմենստանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները. մրցունակ առաջարկ դեռ չկա

Հայաստանն Իրանի և Թուրքմենստանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները. մրցունակ առաջարկ դեռ չկա

Հայաստանը և Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, սակայն այս պահին մրցունակ առաջարկ չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: «Մենք դեռևս մրցունակ առաջարկ չունենք: Առաջարկը պետք է լինի այնպիսին, որ առաջարկվող գազի գինն ավելի էժան լինի, քան մենք ստանում ենք»,- նշեց Մանուկյանը:

Հարցին՝ ի՞նչ հնարավորություններ կան, որ Հայաստանը կարող է ռուսական գազին այլընտրանք ունենալ, նախարարն ասաց, որ շոշափելի արդյունքների մասին խոսելն այս պահին վաղ է:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ քաղաքական խնդիր կա և Հայաստանն ավելի շահագրգռված է հենց Ռուսաստանից գազ ձեռք բերել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն չկա»:

Անդրադառնալով հարցին, որ Իրանի տարբեր դեսպաններ հայտարարել են, որ Իրանը պատրաստ է Հայաստանին նպաստավոր պայմաններով գազ տալ, ինչո՞ւ չի ստացվում համաձայնության հասնել, Աշոտ Մանուկյանը պնդեց, որ Հայաստանը Իրանից մրցունակ առաջարկ չի ստացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում