AM | RU
USD
EUR
RUB

Թատրոնն անմիջական շփման արվեստ է. նշվում է Տիկնիկային թատրոնի միջազգային օրը

 
 

Տիկնիկային թատրոնն արվեստի ձև է, որը սահմաններ չունի: Այն ազդում է զգացմունքների, հոգու, մտքի վրա: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Տիկնիկային արվեստն ունի 5000 տարվա պատմություն. այն սկիզբ է առել ծիսակատարություններից: Մեր օրերում տիկնիկային թատրոնը հասարակությունն ընկալվում է որպես մանկական արվեստ, սակայն միայն վերջին 120 տարվա ընթացքում են սկսել տիկնիկային ներկայացումներ բեմադրվել փոքրիկ թատերասերների համար: Դրանք միշտ ուղղված են եղել մեծահասակներին, պահանջել են վառ երևակայություն և առաջնորդվել ազատ մտածողությամբ»,-նշեց Բաբայանը:

Անդրադառնալով Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին` նա պատմեց, որ այն հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին մի խումբ էնտուզիաստների ջանքերով: Եղել է շրջան, որ թատրոնները դադարել են գործել, սակայն Տիկնիկային թատրոնի անձնակազմը թատերախմբեր է ստեղծել և շարունակել աշխատել: «Երբ թատրոնները կրկին սկսեցին պետականորեն գործել, մեր թատրոնը ստիպված չէր սկսել զրոյից, քանի որ խաղացանկ ուներ»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը:

Նրա խոսքով` այս դաշտում կան ստեղծագործական, մասնագիտական խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ` կապված թատրոնի կառավարման հետ:

«Ստեղծագործական խնդիրները հնարավոր չէ միանշանակ հաղթահարել: Ամեն ժամանակ իրենն է թելադրում: Եթե ուզում ես ժամանակակից լինել, պետք է փորձես մշտապես զգալ այդ ժամանակն ու շարունակել եռանդով աշխատել: Թատրոնի կառավարման խնդիրները կապված են կառավարության ընդունած հաճախ անհեթեթ որոշումների հետ, երբ հաշվի չի առնվում թատրոնի ստեղծագործական մոդել լինելու գաղափարը: Կան նաև մասնագիտական խնդիրներ: Ժամանակակից թատրոնը մի շարք մասնագետների առկայություն է պահանջում: Պետք է համապատասխան կրթություն ստանալ լավագույն մասնագետների մոտ, որոնք մեր երկրում հաճախ բացակայում են: Կարծում եմ, կարելի է մասնագետներին ուղարկել տարբեր երկրներ վերապատրաստման: Ամբողջ աշխարհն է այդպես աշխատում»,-ընդգծեց Բաբայանը և հավելեց, որ առկա են նաև տեխնիկական բնույթի խնդիրներ. Տեխնիկան արագ է հնանում և նորի պահանջ կա:

Թատրոնի հաջողության համար Ռուբեն Բաբայանը կարևորում է այդ ոլորտում ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորումը, այլև տաղանդավոր ստեղծագործողների առկայությունը: «Եթե չկան լավ ռեժիսորներ, դերասաններ, անհնար է ստեղծագործել»,-ասաց նա:

Բաբայանն ասաց, որ Տիկնիկային թատրոնի միջազգային օրը իրենց թատրոնում երկու մանկական և մեկ մեծահասակների համար ներկայացում կցուցադրվի:

Տիկնիկային թատրոնի միջազգային օրը տոնելու առաջարկ առաջին անգամ հնչեցվել է 2000 թվականին իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA) համաժողովին որոշվել է տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:

Լրահոս
Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում. Արայիկ Հարությունյան Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. ՀՀ վարչապետ Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտացումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan