ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները:

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունն ու կարևորել հետագա համագործակցության շարունակականությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների տեսանկյունից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում