AM | RU
USD
EUR
RUB

Շնորհավորելով Պուտինին՝ Թրամփը ցույց տվեց, որ ընդունում է Ղրիմում նրա լեգիտիմ նախագահ լինելը

 

Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորելով մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին, ցույց է տվել, որ ընդունում է գործընկերոջը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ այժմ ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր շրջան է սկսվում:

«2014 թվականից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին համապատասխան իրավական գործընթացի արդյունքում, ընդհանուր առմամբ, արտաքին աշխարհի՝ հատկապես եվրոպական եւ ամերիկյան հարթակներում Ռուսաստանի նման քայլը սուր քննադատության արժանացավ: Դա ազդեց քաղաքական հարաբերությունների որակի, խորության վրա, եւ Ռուսաստանի մեկուսացված քաղաքականության հերթական փուլի մեկնարկը տվեց: Թրամփի հաճախ անկանխատեսելի քաղաքական օրակարգը նաեւ երբեմն անակնկալներ է ստեղծում նրա եվրոպական դաշնակիցների համար: Հենց ընտրություններից հետո նմանօրինակ շնորհավորանքը հետաքրքիր մեսիջ էր սեփական գործընկերների համար: Հավանաբար, ոչ մեկն էլ չէր մտածում, որ այսքան վաղ շնորհավորանքի ականատես կլինեն, որովհետեւ մի կողմից չի ընդունվում Ղրիմի խնդրի ռուսական լուծման տարբերակը, եւ չեն համարում Ղրիմը Ռուսաստանի մաս, իսկ ռուսներն անցկացնում են նախագահական ընտրություններ, որոնք իրավական եւ քաղաքական պարտադիր գործընթաց են»,- ասաց քաղաքագետը եւ հավելեց, որ այս ամենից ելնելով՝ պետք է արձանագրել, որ շնորհավորելով Ռուսաստանի նախագահին՝ Թրամփը ընդունում է Ղրիմի՝ Ռուսաստանի մաս լինելու, հետեւաբար Պուտինի՝ այդ մասում լեգիտիմ նախագահ լինելու հանգամանքը:

Նրա դիտարկմամբ՝ սա դրական քայլ է Ռուսաստանի շահերի տեսանկյունից, քանի որ եթե հետագայում ինչ-ինչ քննադատություններ հնչեն, Ռուսաստանը այս հարցի մասով կունենա հակափաստարկ:

«Փաստն այն է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվում են նոր հարթակ: Գիտենք, որ նախկինում դրանք, մեղմ ասած, լարված էին, բավականին սուր դրսեւորումներով, նաեւ տնտեսական պատերազմներով, պատժամիջոցներով, որոնք նաեւ իրավական, վարչական բնույթ կրեցին Ռուսաստանի համար, եւ այդ ամենի պարագայում Ռուսաստանի քաղաքացիները որոշեցին, որ ընտրելու են այն մարդուն, ում քաղաքականության հետ կապված այդպիսի արձագանքներ կային արտաքին աշխարհում: Դրանք ավելի շուտ քաղաքակրթական ընտրություններ էին»,-ընդգծեց Ալեն Ղեւոնդյանը:

Նրա կարծիքով՝ որեւէ արագ փոփոխության սպասել պետք չէ, քանի որ Ամերիկան միայն Թրամփը չէ. այն քաղաքական բավականին լայն էլիտա է ենթադրում, որի շահերը նաեւ մրցակցային են հենց երկրի ներսում:

«Այնպես չէ, որ Թրամփը ինչ ցանկանում է, դա կարող է թույլ տալ, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, իհարկե այն կցանկանա, որ հարաբերութունները փոփոխություն կրեն: Նրա համար, թերեւս, ծանր է թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով, բայց Ռուսաստանը նաեւ պատրաստ է հրապարակային «ուժեղի» դիրքերից գնալ այդ փոխզիջմանը»,-եզրափակեց Ալեն Ղեւոնդյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 21-ին ՌԴ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ նախագահները համաձայնել են կազմակերպել գագաթնաժողով՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ:

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan