Պերուի նախագահը հրաժարական տվեց

Պերուի նախագահը հրաժարական տվեց

Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել Է իր պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում պաշտոնազրկման հարցի շուրջը քվեարկությանը: Նախագահական պալատում տեսագրված ուղերձում նա պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունել Է երկրում ստեղծված «անկառավարելի իրադրության» ֆոնին, որը «թույլ չի տալիս առաջ գնալ»: «Երկրի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ նախագահի պաշտոնից»,- ասել Է Կուչինսկին:

Պերուի մի շարք քաղաքական գործիչներ, որոնք ավելի վաղ պաշտպանում Էին նախագահին, Կուչինսկիին պաշտոնաթող լինելու կոչ են արել: Դա տեղի Է ունեցել այն տեսանյութի հրապարակումից հետո, որում Կոնգրեսի անդամները, որոնք պաշտպանում Էին նախագահին, Պերուի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամին մի շարք արտոնություններ են խոստանում, եթե նա չքվեարկի Կուչինսկիի պաշտոնազրկման օգտին: Այս շաբաթ ավելի ուշ պետք Է քվեարկություն կայանար պետության ղեկավարի պաշտոնազրման հարցի շուրջ՝ Պերուի նախագահի հասցեին այն մեղադրանքների ֆոնին, որ նա ստել Է Կոնգրեսին, որպեսզի թաքցնի իր կապերը Բրազիլիայի Odebrecht շինարարական ընկերության հետ, որը ներքաշված Է կոռուպցիոն սկանդալի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում