AM | RU
USD
EUR
RUB

Միացյալ Նահանգները ձգտում է ավելացնել ՀՀ հետ երկկողմ առևտրի հնարավորությունները

 
 

Վաշինգտոնում` ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակում մարտի 19-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստը:

Նիստը նախագահել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի կողմից նիստին մասնակցել են՝ Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

ԱՄՆ կողմի նիստի մասնակիցներն էին ներկայացուցիչներ ԱՄՆ պետքարտուղարությունից, գյուղատնտեսության, աշխատանքի ու առևտրի դեպարտամենտներից, ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունից, Սննդամթերքի ու դեղորայքի տեսչությունից և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնեղ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրին (չափորոշիչներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, մաքսային համագործակցություն, սանիտարական և ֆիտոսանիտարական նորմեր, մտավոր սեփականության և աշխատանքային իրավունքներ), Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP) և ներդրումներին վերաբերող հարցեր:

Խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների «կլոր սեղան-քննարկում»` մասնակցությամբ Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի (AmCham) և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների:

Նիստի ավարտին ամփոփվել է Հայաստան-ԱՄՆ առևտրային օրակարգը և հստակեցվել են հետագա քննարկումների ու խորհրդակցությունների ոլորտները:

Մարտի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին ընդունել է Տնտեսական ու առևտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման երկուստեք պատրաստակամության համար: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացվել են Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի արդյունքները և երկկողմ տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը բարձր է գնահատել նիստի աշխատաքի արդյունավետությունը, նշելով հետևյալը․ «Չափազանց արդյունավետ քննարկումներ եղան։ Մենք բավարարված ենք կողմերի պատրաստակամությամբ՝ համատեղ աշխատելու երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Նիստի ընթացքում անդրադարձել ենք առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին։ Հայաստանի համար առանձնակի կարևորեցինք ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը և այն քայլերը, որոնք կնպաստեն ներմուծման գործընթացների դյուրացմանը։ Քննարկեցինք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտների վերացման հնարավորությունները։ Խորհրդի նիստը կարևոր հարթակ էր, որտեղ մենք ձևակերպեցինք մեր հետագա քայլերը և անելիքները։ Այժմ, կարծում եմ, անհրաժեշտ է ակտիվ աշխատել ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու համար»։

«Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի հետ աշխատել Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում՝ ձգտելով մեծացնել Հայաստանի հետ երկկողմ առևտրի և ներդրումների հնարավորությունները: Մենք կշարունակենք գործակցել Հայաստանի հետ տնտեսության բարեփոխման և գործարար ու ներդրումային միջավայրի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի իրականացման հարցերում», - ասել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, ով մասնակցել է Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի աշխատանքներին:

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհուրդը ստեղծվել է 2015թ. մայիսի 7-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրի դրույթների հիման վրա: Համաձայն համաձայնագրի 2-րդ հոդվածի՝ Խորհուրդը նախագահում են․ Հայաստանի կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ԱՄՆ կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

Լրահոս
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում. Արայիկ Հարությունյան Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. ՀՀ վարչապետ Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտացումները «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan