Կարեն Կարապետյանն առաջարկում է մի քանի երկրի հետ մեղմացնել վիզային ռեժիմը

Կարեն Կարապետյանն առաջարկում է մի քանի երկրի հետ մեղմացնել վիզային ռեժիմը

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` արդյոք ԱԳՆ-ն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է մեղմացնել վիզային ռեժիմը: Միաժամանակ, վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին հարցրեց` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ԱԳՆ-ին ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ:

«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Իր հերթին, Շավարշ Քոչարյանը ևս նշեց, որ այդ աշխատանքները տարվում են:
«Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը մեղմացնել որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», – նկատեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում