Էրդողանն ու Շտայնմայերը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Էրդողանն ու Շտայնմայերը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կողմերը գլխավորապես քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ համաձայնության գալով նոր խթան հաղորդել դրանց: Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել կանցլերի պաշտոնը կրկին ստանձնած Անգելա Մերկելի հետ՝ Էրդողանը ցանկություն է հայտնել շարունակելու երկխոսությունը Գերմանիայի նոր կառավարության հետ:

Թուրքիայի նախագահը Շտայնմայերին տեղեկություններ է փոխանցել նաև սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում