Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին տարածք տրամադրեց

Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին տարածք տրամադրեց

Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին գործունեությունն ապահովելու նպատակով տարածքներ տրամադրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 22-ի նիստում:

Մասնավորապես, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի 4881.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով:

Միաժամանակ, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմին, քանի որ վերջինս աշխատանքային տարածք չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում