ԱՄՆ-ն ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ու Վրաստանին

ԱՄՆ-ն ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ու Վրաստանին

ԱՄՆ-ի Կոնգրեսը ավելի քան 420 միլիոն դոլար Է հատկացնում Ուկրաինային օգնություն եւ ավելի քան 105 մլն դոլար՝ Վրաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է ԱՄՆ-ի 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, որը տարածվել Է Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների կողմից նախնական համաձայնեցումից հետո:

«Որպես օգնություն առնվազն 105 մլն 325 հազար դոլար պետք Է տրամադրվի Վրաստանին… Առնվազն 420 մլն 700 հազար դոլար որպես օգնություն պետք Է տրամադրվի Ուկրաինային»,- նշվում Է բյուջեի նախագծում: Այս թվերը չեն ներառում 200 միլիոնանոց ռազմական օգնությունն Ուկրաինային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում