Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական հանդիպումը

Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական հանդիպումը

Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մարտի 22-ին Փարիզում կմասնակցի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի բարձր մակարդակի նախապատրաստական հանդիպմանը, որին ներկա կլինեն նաև ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում