Պյոտր Սվիտալսկին կարեւորում է հասարակության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործում

Պյոտր Սվիտալսկին կարեւորում է հասարակության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործում

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում կարեւորում է հասարակության գիտակցությունն ու աջակցությունը: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ Սվիտալսկին կոչ արեց կիսվել այդ ուղղությամբ ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության եւ Գերմանիայի փորձով: «Անհրաժեշտ է, որ հասարակությունը դառնա զգայուն եւ գիտակցի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Հատուկ կարիք ունեցողներն ունեն իրավունք արժանանալու հավասար վերաբերմունքի ցանկացած ոլորտում»,-նշեց նա:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով`ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այս ուղղությամբ նպատակին հասնելու համար:« Եվրամիության հիմքում ընկած արժեքներից մեկն այն է, որ չի կարող որեւէ երկրորդ կարգի քաղաքացի լինել մեր հասարակությունում: Այս պարզ սկզբունք արտացոլված է մեր իրավունքների խարտիայում, որը պարունակում է շատ հստակ դրույթներ խտրականության արգելքի մասին»,-ասաց նա, հավելելով, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի 85-րդ հոդվածն այդ առումով հստակ ձեւակերպումներ ունի: «Հոդվածն ասում է .ապահովենք այնպիսի սոցիալական համակարգեր, որոնք ինտեգրում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց եւ պայքարենք խտրականության դեմ»,-նշեց Սվիտալսկին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկումը նախաձեռնել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում