AM | RU
USD
EUR
RUB

Նիդերլանդների ավագանիներում արդեն երկու հայ է ընտրվել. արդյունքները նախնական են

 
 

Նիդերլանդներում մարտի 21-ին կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 2 հայ թեկնածու արդեն ավագանու կազմում է: Այս մասին տեղեկացրեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Կուսակցությունների հավաքած ձայների նախնական հաշվարկով երկու համայնքներում Էնկհաուզենում, Ամստելվենում նվազագույն շեմը հաղթահարել են համապատասխանաբար Արշակ Մազլումյանը, Տավրոս Ասլանյանը»,-ասաց Մաթո Հախվերդյանը: Վերջնական արդյունքները պարզ կլինեն առաջիկայում:

Նիդերլանդների 300-ից ավելի համայնքներում մարտի 21-ին անցկացվեցին տեղական ընտրություններ, որոնց մասնակցում էր 13 հայ թեկնածու: Տարբեր համայնքների ավագանու կազմում ընդգրկվելու համար իրենց թեկնածությունն էին ներկայացրել նաև կին գործիչներ: Նիդերլանդների 10 համայնքում՝ Ալկմար, Ալմելո, Ամերսֆորտ, Ամստելվեն, Ամստերդամ, Արնհեմ, Հաագա, Հոֆ վան Տվենտե, Մաստրիխտ, Էնկհաուզեն, ավագանու աթոռի համար պայքարում էին Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Գայանե Հոլդեր-Վարդանյանը, Մարիա Բալաստ-Թաթարյանը, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը, Նշան Սարիջանը, Ռոբին Գելիչին, Սեպուհ Աբրահամյանը, Սևակ Գասպարյանը, Դալար Լազարյանը, Թալին Արեգյանը, Տավրոս Ասլանյանը, Ջանիկ Դանիելյանը:

Լրահոս
Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունները Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը ԱդեկվաԴ թիմի անդամներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Հայաստան «Հրապարակ». Փաշինյանի ուսապարկի պարունակության և ճակատագրի մասին անվտանգության աշխատակիցը՝ «No comment» «Ժամանակ». Կոստանյանը կմեկնի արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի «Հրապարակ». Դվին Հյուրանոցը ռեբրենդիգի արդյունքում կարող է անունը փոխել՝ դառնալով «Դավիթ Բեկ» «Ժողովուրդ». Գաղտնալսման գործի շրջանակներում խուզարկված հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan