Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի Նևշեհիր բնակավայրի մոտ թուրքական զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասվում է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:

Հայտնի է, որ կործանման հետևանքով օդաչուն մահացել է:

Թե որն է ինքնաթիռի կործանման պատճառը, այս պահին հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում