«Տաշած քարը գետնին չի մնա». Սեյրան Սարոյանը Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին

«Տաշած քարը գետնին չի մնա». Սեյրան Սարոյանը Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը դրական է համարում Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Հայկազ Բաղմանյանը լուրջ ճանապարհ անցած անձնավորություն է և արժանի էր այդ պաշտոնում նշանակվելուն: «Ես կարծում եմ, որ այդ նշանակումը նորմալ է. «Տաշած քարը գետնին չի մնա»,- ասաց Սարոյանը:

Դիտարկմանը, թե Հայկազ Բաղմանյանն ավելի վաղ ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում թերացումների համար, Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ անթերի մարդ չկա: «Եթե դուք կարծում եք, որ կարող եք գտնել մարդ, ով թերություն չունի, չարաչար սխալվում եք: Աշխատող մարդը միշտ էլ թերություն ունենում է, չաշխատողը թերություն չի ունենում»:

Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Հայկազ Բաղմանյանն անցել է ամբողջ պատերազմով, միշտ առաջին գծում է եղել, դրա համար պետությունը նրան իր ծառայության համար փոխհատուցում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում