Հայաստանում վտանգավոր քամիներ են սպասվում

Հայաստանում վտանգավոր քամիներ են սպասվում

Հայաստանում մարտի 24-ի կեսօրից հետո մինչեւ 25-ի կեսօր վտանգավոր ուժգնությամբ քամիներ են սպասվում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ Սեւ ծովի տարածքի վրա ցուրտ օդային հոսանքների եւ հանրապետությունում ձեւավորված տաք օդային հոսանքների արդյունքում Հայաստանի վրա մթնոլորտային ճակատ կձեւավորվի:

«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել մինչեւ 30-35 մետր վայրկյանի: Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում՝ 20- 25 մետր վայրկյանի»,-ասաց նա: Սուրենյանի խոսքով՝ ուժեղ քամու ընթացքում կարող են կոտրվել ծառեր, պոկվել տանիքներ, գովազդային վահանակներ: «Ազգաբնակչությանը եւ տնտեսավարողներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում