Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է խաղաղ քաղաքական պայքարը. բռնությունն անընդունելի է

Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է խաղաղ քաղաքական պայքարը. բռնությունն անընդունելի է

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ողջունում է քաղաքացիական և քաղաքական ակտիվության ցանկացած քայլ մի վերապահումով, որ դրանք համապատասխանեն իրենց քաղաքական պատկերացումներին մեթոդաբանության առումով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց համար ընդունելի է քաղաքական պայքարի խաղաղ քաղաքականությունը, որը իրենք անվանում են «բաց ձեռքերի քաղաքականություն»:

«Դա ենթադրում է հստակ գործողություններ, սակայն բացառում է բռնությունը: Ցանկացած բռնություն, նույնիսկ հակաբռնությունը մեզ համար ընդունելի գործողություն չէ»,-նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է համարո՞ւմ է այլ ուժերի հետ համախմբումը ՀՀ ապագա կառավարության ձևավորման դեմ պայքարի հարցում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հարգանքով է վերաբերվում քաղաքացիականև քաղաքական ակտիվության ցանկացած քայլի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում