Գագիկ Սուրենյանը 2017 և 2018 թվականի եղանակակլիմայական պայմաններն աննախադեպ է համարում

Գագիկ Սուրենյանը 2017 և 2018 թվականի եղանակակլիմայական պայմաններն աննախադեպ է համարում

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հանրապետությունում գրանցված 2017 և 2018 թվականի եղանակակլիմայական պայմաններն աննախադեպ է համարում: «Մենք ունեցանք այնպիսի ցուցանիշներ, որոնք անցան պատմության գիրկը»,-, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Սուրենյանի խոսքով` 2017 թվականին գրանցվեց անոմալ ցուրտ ձմեռ և շատ շոգ ամառ: 2018-ի ձմեռը, սակայն, աննախադեպ էր: «Հունվար ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում բարձ եղավ նորմայից 5-6 աստիճանով: Տաք էր հատկապես Արարատյան դաշտում»,-ասաց օդերևութաբանության կենտրոնի պետը՝ հավելելով, որ փետրվարը Արարատյան դաշտավայրի և Երևանի համար դարձավ մեր պատմության մեջ ամենատաքը` միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր եղավ 6-8 աստիճանով: Այս առումով ռեկորդը պատկանում է 1955 թվականին:

Անդրադառնալով մարտի ամսին գրանցված եղանակին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ այն ևս աննախադեպ տաք էր: «Միջին օրական ջերմաստիճանը հանրապետության որոշ հատվածներում նորմայից բարձր էր 12-17 աստիճանով»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում