«Ժողովուրդ». Անգործության մատնված հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ է հատկացվում

«Ժողովուրդ». Անգործության մատնված հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ է հատկացվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գոյության վեց տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որպեսզի հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն: Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ստանում է մոտ 1 մլն 200 հազար դրամ, նրա տեղակալ Արմեն Խուդավերդյանը` 1 մլն 120 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամներ Արտակ Սարգսյանը, Էդգար Շաթիրյանը և Լիլիթ Պետրոսյանը` 1 մլն 50 հազար դրամի չափով:

«Չնայած այս ամենին` էթիկայի հանձնաժողովն ըստ էության որևէ գործունեություն չի ծավալում. տարվա ընթացքում նրանց ստացած դիմումները չի գերազանցում 15-20-ը, ընդ որում, այդ դիմումներից ոչ բոլորի կապակցությամբ են իրենք վարույթ հարուցել, հարուցելուց հետո էլ որոշումները կայացրել են հիմնականում հօգուտ իշխանության ներկայացուցիչների` բացառությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ ներկայացված դիմումի, և նրա ««Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակո՛տ» արտահայտությունը հանձնաժողովը համարել է էթիկայի խախտում՝ առանց որևէ իրավական կամ քաղաքական հետևանքների»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում